Մեդիամաքս-մեդիա ընկերության մաս կազմող MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգը ներկայացնում է համառոտ հաշվետվությունը 2024 թվականի ապրիլին հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում ապահովագրական ընկերությունների լուսաբանման մասին:Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենաշատ հիշատակված ապահովագրական ընկերություններն են. Էֆես՝ 8 հիշատակում, Սիլ Ինշուրանս և Ինգո Արմենիա` 5-ական հիշատակում:Ապրիլին ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը հայտարարել էր շուկա վերադառնալու մասին՝ «Կարեւորը ԴՈՒ ես» կարգախոսով:Սիլ Ինշուրանսի մասին հիշատակումները պայմանավորված են Hraparak.am-ի հրապարակմամբ, որում նշվում էր, որ «Սիլ Ինշուրանս»-ը բարձրացրել է ԱՊՊԱ-ի գինը:«Ինգո Արմենիա»-ի հիշատակումները վերաբերել են նոր «ԻՆԳՈ» ապրանքային նշանի ներկայացմանը, ինչպես նաեւ նրան, որ ընկերությունը գյուղատնտեսական ապահովագրություն չի իրականացնում՝ ինչպես եւ շուկայի այլ մասնակիցներ:MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով: Tweet Դիտում՝ 1922