ԿԲ. Բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգի հետ համագործակցել

19.03.2024 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #Мир
ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել:

Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին:

«Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում:


Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն այսօր հայտնել էր, որ ArCa պրոցեսինգային կենտրոնը մշակում է Visa, MasterCard եւ Мир համակարգերով իրականացվող վճարումները, եւ Visa-ն ու MasterCard-ը հրաժարվում են համագործակցել ընկերության հետ, որն աշխատում պատժամիջոցների տակ գտնվող Мир-ի հետ:

«Ուստի այլ տարբերակ չի մնում, քան արգելել Мир-ը, քանի որ հակառակ դեպքում մեր երկիրը առանց միջազգային քարտերի կմնա», - ավելացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Դիտում՝ 1886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW