Ադրբեջանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է $591,254 մլն, ինչը 22,3%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։Հունվար-փետրվարին ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է $155,131 մլն՝ կրճատվելով 20,8%-ով, իսկ Ռուսաստանից ապրանքների ներմուծումը կազմել է $ 436,122 մլն (անկումը՝ 22,9%)։2023 թվականի արդյունքներով Ադրբեջանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022-ի համեմատ աճել էր 17,5%-ով եւ հասել $ 4,358 միլիարդի։ Tweet Դիտում՝ 3668