ԿԲ նախագահն ու Իվա Պետրովան քննարկել են գների եւ ֆինանսական կայունությունը

13.03.2024 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ԱՄՀ
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը՝ ԱՄՀ վարկային ծրագրի 3-րդ վերանայման այցի շրջանակում:

ԿԲ-ից հայտնել են, որ ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են ծրագրի կատարողականին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել գների եւ ֆինանսական կայունությանը, Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացումներին, տնտեսության միտումներին, 2024 թվականի ծրագրերին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԿԲ-ի կողմից վերջերս ներդրված նորարար մոտեցումը դրամավարկային քաղաքականության ոլորտում՝ հիմնված ռիսկերի կառավարման սկզբունքի վրա (FPAS Mark II):
Դիտում՝ 2223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW