Փաշինյան. Ստանդարտների ներդրումը ֆիսկալ էֆեկտ է ունենում

12.03.2024 | 08:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ստանդարտների ներդրումը ֆիսկալ էֆեկտ է ունենում պետության եւ տնտեսության զարգացման համար:

«Մեր փորձը ցույց տվել, որ բոլոր այն տեղերում, որտեղ գնում ենք ստանդարտների որոշակի ներդրման եւ նույնիսկ հասցեական սուբսիդավորում ենք անում, դրանք նաեւ ֆիսկալ էֆեկտներ են ունենում մեր պետության եւ տնտեսության զարգացման համար: Եվ ՀՆԱ-ն է աճում, եւ դրա արդյունքում առաջացած ֆիսկալ էֆեկտներն են ի հայտ գալիս: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք ստանդարտի մեծացման մասին ենք խոսում, չպետք է ասենք՝ գիտեք, փող չկա, եկեք այդ ստանդարտը չդնենք, որովհետեւ փող չկա նաեւ այն պատճառով, որ այդ ստանդարտը չկա: Ստանդարտների հետեւից պետք է հետեւողականորեն գնալ», - ասել է Փաշինյանը՝ կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների ներկայացման ժամանակ:  
Դիտում՝ 1065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW