Փետրվարի 29-ին ամփոփվել է Իդրամի խաղարկությունը, որի շրջանակում 10 հաջողակ շահել է 100 լիտր պրեմիում վառելիքի քարտ idplus-ում։«Վառելիքի քարտեր ձեռք բերելով idplus հավելվածում՝ կարող եք ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի խնայողությունը։ Զեղչն անմիջապես երեւում է գնացուցակում։ Վառելիքի թվային քարտերը հարմար են այնքանով, որ նախապես կարող եք ձեռք բերել վառելիքի որոշակի քանակ, ապա ծախսել տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Հնարավոր է նաեւ վառելիքի քարտերով կիսվել, այսինքն՝ կարող եք ձեռք բերել մեծ քանակությամբ վառելիք, խնայել ավելի շատ, ապա դրա մի մասը փոխանցել Ձեր մտերիմներին»,- ասված է Idplus-ի հաղորդագրությունում:Վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կատալոգ» բաժին, ընտրել «Վառելիքի քարտեր», ապա նշել լցակայանն ու վառելիքի չափը, այնուհետեւ վճարել Իդրամով։ Լցակայանում էլ պետք է ընդամենը տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus-ի վառելիքի քարտով եւ անմիջապես idplus հավելվածով սքանավորել QR կոդը։idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են Ran Oil, Arm Petrol, Flash եւ Erebuni լցակայաններում:Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2458