Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան երկու անգամ

27.02.2024 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /
Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է $ 1 մլրդ 655 մլն՝ 2,2 անգամ պակաս, քան 2022 թվականին:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկը, 2023 թվականին դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1 մլրդ 655 մլն։

2023 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը կազմել է $ 442,1 մլն, երկրորդում՝ $ 447,9 մլն, երրորդում՝ $ 391 մլն, չորրորդում՝ $ 374 մլն։
Դիտում՝ 5492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW