Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

25.01.2024 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի (ԵՆԱԲ) ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, իսկ հիմնադիր 57 անդամ երկրի թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։

Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը $100 հազար է:

«Բանկին անդամակցելը կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:

ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցել տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ եւ ներգրավելով պետական եւ մասնավոր կապիտալի ներդրում»,- ասված է հիմնավորման մեջ:
Դիտում՝ 1764
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW