Կառավարությունը 30%-ով կհամաֆինանսավորի միջազգային ներդրումային ընկերություններին
18.01.2024 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կառավարության նիստին ասել է, որ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ եւ գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում:
«Գերակա ոլորտներ են համարվում մշակող արդյունաբերությունը, էներգետիկան եւ զբոսաշրջությունը: Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն եւ ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են $1 մլրդ կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ նշել. «Այսպիսով՝ ուզում ենք հրավիրենք եւ խթանենք միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել կառավարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափի վրա.
«Միջազգային $1 մլրդ կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, եւս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: Մեր նպատակն է, որ այսպիսի միջազգային հեղինակության եւ փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետեւ իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ կառավարման մշակույթի ներկայություն է»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: