Հայաստանում հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով
25.12.2023 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 15․6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.1%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 24.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11.1%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4.3%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.7%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 42.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 44.7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 41%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: