Փաշինյանն Օվերչուկի հետ քննարկել է տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հարցը

15.12.2023 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները:

«Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաեւ ԵԱՏՄ ձեւաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Դիտում՝ 2001

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW