S&P Global Ratings-ի վերլուծաբանները Հայաստանում վարկավորման աճ են կանխատեսում

30.11.2023 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
S&P Global Ratings-ի վերլուծաբանների կարծիքով, կայուն տնտեսական աճը Հայաստանում նպաստելու է նոր բիզնեսների աճին եւ բանկային հատվածի շահութաբերությանը։

S&P Global Ratings-ի Forewarned Is Forearmed գլոբալ կանխատեսման մեջ նշվում է, որ այս տարեվերջին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7,5 %, իսկ 2024 թվականին՝ 4,5 %։

Վերլուծաբանները նշում են, որ 2023 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է $2,2 մլրդ։

«Չնայած նրան, որ Հայաստանը սկսել է այդ միջոցների համար ավելի հաճախ տարանցիկ կետ հանդիսանալ, դրանք 2024 թվականին կշարունակեն աջակցել բանկերին, - գրում են հեղինակները։

S&P Global Ratings-ի վերլուծաբանները Հայաստանում ավելի քան 10%-ոց վարկավորման աճ են կանխատեսում (արտարժույթով վարկավորումը կաճի 4-5%-ով) եւ ոչ ռեզիդենտների ավանդների կայուն ծավալ։
Դիտում՝ 4842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW