«Արմենիա Ինշուրանս»-ն ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելում փոփոխություններ կիրականացնի

30.11.2023 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիա Ինշուրանս» #ԱՊՊԱ #գնագոյացում
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հավանություն է տվել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի կողմից ներկայացված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելում փոփոխություններ իրականացնելուն, որոնք ուժի մեջ են մտնելու դեկտեմբերի 1-ից։

«Ըստ էության, մոդելում փոփոխությունները վերաբերել են արդեն իսկ հաստատված ռիսկային գործոնների շրջանակում ս.թ. ապրիլի 1-ից գործող ԱՊՊԱ ապահովագրավճարների վիճակագրության հետեւանքով ստացված արդյունքներին, որոնց շնորհիվ կարգավորվել են ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկային գործակիցները, իսկ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների համար՝ ձեւավորվել նոր ժամկետային սակագնային խմբեր եւ վերանայվել նախկինում գործող խմբերի ապահովագրավճարները»,- նշել են «Արմենիա Ինշուրանս»-ում։

Ստացված ապահովագրավճարներով ընկերության ներկա ապահովագրական պորտֆելը վերահաշվարկելու արդյունքում հավաքագրվող ապահովագրավճարների գումարը նվազել է շուրջ 2%-ով, որը արդյունք է նախկինում առկա ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների ռիսկային խմբերի գործակիցների որոշակի համահարթեցման եւ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների նվազեցման։

«Մասնավորապես, պետք է նշենք, որ նախկինում ՀՀ-ում գրանցված անձնական տիրապետման տրանսպորտային միջոցների ռիսկայնության գործակիցների միջակայքը փոփոխվել է եւ ներկա 0,8 - 2 նիշերի փոխարեն սահմանվել 0,8 - 1,5, իսկ, օրինակ՝ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների (ներառյալ՝ վրացական պետհամարանիշներով) տարեկան ապահովագրությունը դարձել է 41,000 ՀՀ դրամ՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։

Առանձնահատուկ նշենք, որ ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը հօգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը եւ այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW