Վերաբացվել է Ամիօ Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

28.11.2023 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #«Գյումրի» մասնաճյուղ
Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է Ամիօ Բանկի երրորդ մասնաճյուղը:

«Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարեւոր էր՝ հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլեւ յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի հաճախորդներին»,- ասել է Ամիօ Բանկի Հաղորդակցությունների վարչության պետ Մերի Հայրապետյանը:

«Ամիօն ազդարարում է թվային նոր ռազմավարության սկիզբը, որը մեկնարկում ենք վիդեոբանկ ծառայությամբ: Հեռավար սպասարկման նոր ծառայությունը թույլ է տալիս գրեթե բոլոր բանկային գործարքներն իրականացնել տեսազանգի միջոցով՝ օգտվելով կենդանի եւ անհատական շփման առավելություններից»,- ասել է Ամիօ Բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը՝ թվարկելով նոր թվային պրոդուկտները, որոնցից հաճախորդները կարող են օգտվել հեռավար տարբերակով՝ ավանդային, վարկային պրոդուկտներ, խնայողական հաշիվ:

Բանկից հայտնել են, որ վերաբացվող մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

«Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ եւ արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը Ամիօ Բանկի նոր ծառայություններից եւ պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար:

Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական եւ դիզայներական լուծումներով վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ եւ որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 9012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai