Ղազախստանը պաշտոնապես գործարկել է թվային տենգեն

16.11.2023 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղազախստան #թվային տենգեն
Թվային տենգեի գործարկման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին կայացած Ղազախստանի ֆինանսիստների XI համագումարի շրջանակներում։

Ազգային վճարային կորպորացիայի նախագահ Բինուր Ժալենովն իրականացրել է թվային տենգեի առաջին տրանզակցիան։

«Այս իրականացումն աշխարհում առաջին դեբետային վճարային քարտն է, որը կապված է կենտրոնական բանկի թվային արժույթի հաշվին», - ասել է Ժալենովը:

Նա նշել է, որ Ղազախստանում «կառուցել են տեխնոլոգիա, որը ինտեգրում է առկա վճարային քարտերը թվային տենգե հարթակին, ինչը թույլ է տալիս թվային տենգեով վճարել աշխարհի ցանկացած կետում՝ օգտագործելով ApplePay, SamsungPay եւ այլ միջոցներ»:
Դիտում՝ 5106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW