Քննարկվում է ապահովագրության մեխանիզմների կիրառման հնարավորությունը քաղաքաշինության ոլորտում
07.11.2023 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ



Կենտրոնական բանկի եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները Քաղաքաշինության կոմիտեում քննարկել են քաղաքաշինության բնագավառի լիցենզավորվող գործունեություններում ապահովագրության ներդրման հնարավորությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման եւ մասնագետների հավաստագրման գործընթացներում իրականացված արմատական փոփոխությունների մասին, որոնք գործելու են դեկտեմբերի 17-ից։
«Ապահովագրությունը պետք է լինի օժանդակող գործիք քաղաքաշինության բնագավառում որակյալ արդյունք ստանալու համար, միաժամանակ չպետք է խոչընդոտներ ստեղծի գործող կազմակերպությունների եւ ոլորտ նոր մուտք գործող ընկերությունների համար։ Ներկայում շինարարական մեծածավալ ծրագրերի պայմաններում, որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմին, կոմիտեն շահագրգռված է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի ներկայացուցիչների համար»,- ասել է Դավիթ Գրիգորյանը:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակ: Դիտարկվել են արդեն իսկ իրականացվող ապահովագրության տեսակները, որոնք հիմնականում վերաբերում են մասնագիտական գործունեությունների ապահովագրմանը:
Նշվում է, որ ապահովագրական ծառայությունների մատուցմամբ զբաղվող մասնագետները ներկայացրել են նաեւ այլ երկրներում շինարարական աշխատանքների ապահովագրման հետ կապված օրինակներ։ Հաշվի առնելով ոլորտային յուրահատկությունը՝ որոշվել է առավել մանրամասն ուսումնասիրել արտերկրի փորձը եւ Հայաստանում քաղաքաշինական գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների համադրությամբ ուրվագծել ապահովագրության խելամիտ տարբերակներ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: