Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից ավելացել է $21 միլիարդով

02.10.2023 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամենահարուստ ռուսաստանցիներ #Bloomberg Billionaires Index
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից աճել է $21,13 միլիարդով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index-ը։

Մասնավորապես, տարեսկզբից «Լուկոյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է $6,4 միլիարդ, նրա կարողությունն աճել է մինչեւ $21,8 միլիարդ, իսկ NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն աճել է $3,42 միլիարդով՝ հասնելով $23,3 միլիարդի։

Ամենամեծ կորուստները կրել է Դաղստանի Հանրապետությունից ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը, որի կարողությունը նվազել է $1,48 միլիարդով եւ կազմել է $7,52 միլիարդ։
Դիտում՝ 4482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW