Սամվել Կարապետյան. «Ռուբենն իր ժողովրդի հետ անցել է ծանր փորձությունների միջով»

28.09.2023 | 07:52 Գլխավոր էջ / Նորություններ /
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «ճչացող անարդարություն» է որակել Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

«Ռուբենը հայտնի է առաջին հերթին որպես բարեգործ, բարերար, մարդ, որը հսկայական աշխատանք է կատարել բարեգործության ոլորտում Ռուսաստանում, Հայաստանում,  միջազգային մարդասիրական նախաձեռնություններ իրականացրել։ Ռուբենին ճանաչում եմ որպես իրական հայրենասերի, ով իր ժողովրդի հետ միասին անցել է հայրենիքին պատուհասած ծանր փորձությունների միջով»,- նշել է նա։

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը նշել է, որ միշտ աջակցել է Վարդանյանի մարդասիրական ծրագրերին, մասնավորապես «Ավրորա» նախաձեռնությանը, որի նպատակն է գլոբալ հումանիտար խնդիրներ լուծել եւ ոչ բռնի կերպով փոխել աշխարհը։

«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Դիտում՝ 6153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW