Սեպտեմբերի 18-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։Համաժողովի շրջանակում ստորագրվելու են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի եւ ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջեւ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջեւ։Կոնֆերանսի ժամանակ տեղի կունենան ներդրումային ուղղվածության B2B հանդիպումներ, հայկական ընկերությունների ներդրումային ծրագրերը ներկայացվելու են ԱՄԷ ներդրողներին: Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության եւ ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։Կոնֆերանսը կկայանա «Արմենիա Մարիոթ Երեւան» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ 10:00-ից 13:00-ը։ Tweet Դիտում՝ 2823