Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Արեւելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր:ՊԵԿ-ից հայտնել են, որ ներմուծման ժամանակ արձանագրվել են ապրանքների թերհայտարարագրումներ, իսկ արտահանման ժամանակ՝ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձեւակերպված երկու տարանցման հայտարարագրում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում՝ բեռի փաստաթղթերով ձեւակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։ Վերոգրյալով պայմանավորված, ձեւակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Նշվում է, որ նույն ընկերությունը մաքսային կանոնների խախտումներ է թույլ տրել նաեւ արտահանումների իրականացման ժամանակ. Հուլիսին ձեւակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։ «Այսինքն, տարանցման հայտարարագրով ձեւակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետեւ հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-ից 8 անգամ գերազանցում է իրական արժեքը։Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2027