ԱՆԻՖ-ի պորտֆելային ընկերություններն 2023թ. 1-ին կիսամյակում վճարել են մոտ 2 մլրդ դրամի հարկ

06.09.2023 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #հարկ #Ֆլայ Արնա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններն 2023 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, վճարել են մոտ 2 միլիարդ ՀՀ դրամի հարկ։

Այս մասին ասված է ԱՆԻՖ-ի կողմից հրապարակված ֆոնդի պորտֆելային ընկերություններ վճարած հարկերի եւ աշխատատեղերի վերաբերյալ տվյալներում:
Միայն Ֆլայ Արնա ավիաընկերության վճարած հարկերն առաջին կիսամյակում կազմում են մոտ 814 մլն դրամ:

«Պորտֆելային ընկերություններում, մեր համատեղ ծրագրերում, ընդգրկված է ավելի քան 650 աշխատող։

Հաշվի առնելով, որ մեր համատեղ ծրագրերի մեծ մասը մեկնարկել է երկու տարուց պակաս ժամանակահատվածում, այս արդյունքը համարում ենք ԱՆԻՖ-ի տնտեսական արդյունավետության առաջին շոշափելի արդյունքներից մեկը, ինչի համար շնորհակալ ենք նաեւ մեր բոլոր գործընկերներին, հայաստանյան եւ արտերկրյա ներդրողներին»,- ասված է ԱՆԻՖԻ հաղորդագրությունում:

Նշվում է, որ այս ցուցանիշներն արտացոլում են համատեղ նախաձեռնությունների արդյունքում ֆինանսավորված 15 առեւտրային ընկերությունների տվյալներ եւ չեն ներառում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ, «ԱՌՖԻ» ՓԲԸ եւ «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ վճարած հարկերն ու ստեղծած աշխատատեղերը:

Տեսանյութում ներկայացված են ԱՆԻՖ-ի ծրագրերը:

Դիտում՝ 7707

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW