39 հարկ վճարող հուլիսին խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

18.08.2023 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#հարկ վճարող #անկանխիկ գործարք
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը եւ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ։
Դիտում՝ 3794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW