Ֆասթ Բանկը հուլիսի 23-ից 29-ը կայացած Sevan Startup Summit 2023-ի ռազմավարական գործընկերն էր։ 7 օր շարունակ կապուտակ Սևանի հարավ-արևելյան ափին՝ Հայաստանի, աշխարհի 30 երկրների սկսնակ և զարգացող 120 ստարտափ թիմեր փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու, տարբեր բիզնես քննարկումների մասնակցելու և սովորելու հնարավորութուն ունեցան։ Միջոցառումը հյուրընկալել էր ավելի քան 10 000 մասնակիցների, 200 բիզնես էքսպերտների ու մենթորների։ «Որպես թվային լուծումների մշակման ակտիվ փուլում գտնվող բանկ՝ Ֆասթի համար կարևոր էր լինել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում լուրջ դերակատարում ունեցող այս ֆորումի ռազմավարական գործընկերը, խրախուսել նորարարական ու կրթական գաղափարները, աջակցել մասնակիցներին»,- նշել են Fast Bank-ում։ Հագեցած 7 օրերի ընթացքում Բանկի թիմը մասնակիցների հետ կիսեց բիզնես ֆորումի մթնոլորտը, ակտիվ մասնակցություն ունեցավ սամմիթի անցուդարձին։ Բանկը ստանձնել էր նաև Starter Find Battle-ում առաջին տեղը զբաղեցնող ստարտափին մրցանակ հանձնելու պատասխանատվությունը․ սամմիթի փակման արարողության ժամանակ Remold-ին հանձնվեց $5,000 մրցանակը։Այս տարի Սամմիթին որպես գործընկեր միացել էր նաև Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը։ Tweet Դիտում՝ 2538