«Doing Business in Armenia» հավելվածը՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրի ձեւավորման խթան
08.08.2023 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /


Հավելվածը մշակվել է Հայաստանում ներդրում անելու մտադրություն ունեցող գործարարների համար եւ նրանց տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարեւոր տեղեկատվություն, վիճակագրական եւ այլ տվյալներ:
«Այն ներառում է երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից, օգտակար տեղեկություններ ներմուծման, արտահանման, փոխադրման եւ այլ բնագավառների վերաբերյալ, որոնք առնչվում են Հայաստանում բիզնես ձեռնարկելուն: Պարբերաբար թարմացվելով՝ հավելվածը օգտատերերին կհուշի օրենսդրական եւ այլ էական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին»,- ասվում է Գրանթ Թորնթոնի հաղորդագրությունում:
«Հայաստանի տնտեսական զարգացման համար կարեւորագույն նախապայմաններից է գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը: Հենց այս միտումով եւ համոզմամբ էլ մշակել ենք այնպիսի հավելված, որ հնարավորություն կտա ներդրողներին ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանի, երկրի տնտեսական իրավիճակի մասին, ինչպես նաեւ ձեռք բերել տվյալներ ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու համար օգտակար այլ առանցքային հարցերի շուրջ»,- նշել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: