Հայաստանը միացել է ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգին

03.08.2023 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵԱՏՄ
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին:

«Համաձայնագրի նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված եւ արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման եւ արտահանման մաքսատուրքերի դեպքում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
 
Նշվում է, որ կիրառվելու է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգ։  
Դիտում՝ 2778

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW