Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

29.07.2023 | 08:06 Գլխավոր էջ / Նորություններ /
Հուլիսի 29-ին մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը։

IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ ՀՖՖ-ն եւ IDBank-ը եւ համաձայնություն են ձեռք բերել համագործակցել նաեւ Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում, որը առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան վստահություն է հայտնել, որ «միասին կկարողանանք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը եւ հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնություն էլ հաջող ընթացք կունենա, եւ մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - ասել է
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai