Հայաստան նավթային բիտում կներկրվի առանց մաքսատուրքի գանձման

20.07.2023 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #նավթային բիտում
Կառավարությունը հավանություն է տրել «Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ դեպի ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու» նախագծին:

Նշվում է, որ փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով՝ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները Հայաստան՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,- ասված է որոշման մեջ:
Դիտում՝ 2094

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW