Քերոբյանը ՌԴ հետ ապրանքաշրջանառության մինչև 60 տոկոս աճ է կանխատեսում

12.07.2023 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի։

Այս մասին Եկատերինբուրգում ընթացող «Ինոպրոմ-2023» ցուցահանդեսում ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վաhան Քերոբյան ։

«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $ 5 մլրդ, այժմ մենք գտնվում ենք երկնիշ աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։
Դիտում՝ 10017

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW