Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

19.06.2023 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna #Մոսկվա #«Վնուկովո»
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
 
Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է հուլիսի  8-ից  (բոլորը տեղական ժամանակով).

 Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 395

Երեւան

16:45

Մոսկվա

(Վնուկովո օդանավակայան)

19:25

A320

երկ/հնգ/շբթ/կրկ

G6 396

Մոսկվա

(Վնուկովո օդանավակայան)

20:25

Երեւան

01:20

A320

երկ/հնգ/շբթ/կրկ



«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։ Մեր նպատակը եղել եւ մնում է ուղեւորներին հարմարավետ եւ հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը: Ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք ավելի շատ ուղեւորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ եւ ջերմությամբ», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

 Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Դիտում՝ 12752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai