ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի

13.06.2023 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«AMX AWARD 2023»
Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները եւ պարգեւատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ եւ նշանակալի մասնակիցներին։

AMX ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ լավագույնը ճանաչվելով «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում» անվանակարգում, իսկ ԱրարատԲանկի Ավագ դիլեր Արման Մլայանին շնորհվել է «AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկերներ» մրցանակը։

ԱրարատԲանկից հայտնել են, որ մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայական շուկաներում, դեպոզիտար ծառայություններում ակտիվորեն ներգրավված եւ մասնագիտական էթիկայի կանոններով գործող ընկերություններին։

Մրցանակները ամենամյա են եւ շնորհվում են AMX անդամներին՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։
Դիտում՝ 19275

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW