ԿԲ նախագահը կանխատեսում է ներմուծման եւ վերաարտահանման որոշակի նվազում

13.06.2023 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #արտահանում
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ տարվա ընթացքում «կտեսնենք ներմուծման եւ վերաարտահանման ընդհանուր ծավալների որոշակի նվազում՝ նախորդ տարվա պիկերի համեմատ»։

Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով հանգամանքին, որ ապրանքները Հայաստանից դեպի Ռուսաստան վերաարտահանելու պատճառով հայկական երկու ընկերություն հայտնվել է պատժամիջոցների տակ։

«Գործընկեր երկրներում կան ֆիրմաներ, որոնք ապրանք վաճառելիս հավաստիացում են ուզում առ այն, որ ապրանքն իրացվելու է քո տնտեսական իրավասության գոտում եւ ոչ թե վերաարտահանվելու է։ Որքան ավելանա այս տեսակի գործարքների կամ հսկողական մեխանիզմների տեսակարար կշիռը, այնքան կտեսնենք, որ վերաարտահանման գործառնությունները գնալով ծավալային, քանակական նվազում են»,- ասել է նա։

Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա նաեւ նշել է, որ գործընկերների՝ բանկային եւ ֆինանսական համակարգի հետ աշխատանք է տարվում՝ հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնալու համար։

«Կարծում եմ, որ մեր գործընկերների կողմից իրենց ռիսկերի ճիշտ կառավարման եւ մեր կողմից էլ որոշակի օժանդակության եւ նյութերի, խորհրդատվության տրամադրման հետեւանքով կունենանք մի իրավիճակ, որ Հայաստանը զերծ կմնա պոտենցիալ ռիսկերից եւ այդ ռիսկերը չեն ազդի մեր ֆինանսական շուկայի եւ տնտեսական զարգացումների վրա»,- ասել է Մարտին Գալստյանը։
Դիտում՝ 3539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW