Հայէկոնոմբանկն ամփոփել է 2022 թվականի արդյունքները հիմնական ցուցանիշների զգալի աճով

09.06.2023 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #կապիտալ #ակտիվներ
2022 թվականի ֆինանսական արդյունքների համաձայն, Հայէկոնոմբանկը նախորդ տարվա համեմատ արձանագրել է ակտիվների 13.7% աճ՝ կազմելով 409.3 մլրդ դրամ:

Բանկից հայտնել են, որ նախորդ տարի արձանագրվել է նաեւ հաճախորդներին տրված վարկերի և փոխատվությունների 17.4% աճ, որը կազմել է 259.4 մլրդ դրամ, ինչպես նաեւ՝ բանկի պարտավորությունների 13.8% աճ՝ կազմելով 360.2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 14.9% աճ, որը կազմել է 156.2 մլրդ դրամ եւ ընդհանուր կապիտալի 13.6% աճ՝ կազմելով 49.1 մլրդ դրամ:

«Բանկի շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 2.4 անգամ՝ կազմելով ավելի քան 7 միլիարդ դրամ: Բանկը շարունակում է համակարգում առանձնանալ վարկային պորտֆելի բարձր որակով. խնդրահարույց վարկերը 2022թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 1,5%-ը»,- նշել է Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Առաքելյանը:

Մանրամասները՝ բանկի տեսանյութում:

Դիտում՝ 5636

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW