Նախարար. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ $1 մլրդ

30.05.2023 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#օտարերկրյա ուղղակի ներդրումներ #Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ «օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ $1 մլրդ»:

«Սա մեր համախառն ներքին արդյունքի 5.13%-ն է: Կառավարության թիրախը եղել է 6%, իսկ ներդրումներ/ՀՆԱ–ի թիրախը եղել է 25%։ Միջանկյալ տվյալներով հիմա 21.7% է»,- ԱԺ-ում ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի հաշվետվությունն՝ ասել է նախարարը:

Վահան Քերոբյանն խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են, քան միջանկյալը, «կարծում ենք, որ բավական մոտ կլինենք կառավարության դրած թիրախին»:
Դիտում՝ 1872

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW