Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան այսօր ասել է, որ «պետք է փորձել հնարավորինս պահպանել ռուսաստանյան ֆինանսական շուկայի ինտեգրումը գլոբալ շուկային, ներգրավել ներդրողներ ինչպես բարեկամ, այնպես էլ ոչ բարեկամ երկրներից»:«Իհարկե, ավելի փակ ենք դարձել, դա պարտադրված փակվածություն է։ Բայց մենք՝ որպես կարգավորող, մտադիր ենք աշխատել այնպես, որ այս պայմաններում առավելագույն հնարավոր բացվածություն ապահովենք»,- Նաբիուլինայի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարը նշել էր, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգի ինքնամեկուսացումը կարող է հանգեցնել քաղաքացիների բարեկեցության նվազմանը: Նա ասել էր, որ ֆինանսական համակարգերը պետք է աջակցեն բիզնեսի աշխատանքին համաշխարհային շուկայում, քանի որ Ռուսաստանը չի հեռանում գլոբալ շուկաներից։ Tweet Դիտում՝ 7934