Մեղրիի անցակետի կառուցման մրցույթում հաղթել է «TANA ENERGY MANAGEMENT»-ը

11.05.2023 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեղրիի անցակետ #«TANA ENERGY MANAGEMENT
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է գումար հատկացնել հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետի կառուցման կապալառուին կանխավճար հատկացնելու համար:

Ծրագրի իրականացման նպատակով հայտարարվել էր շինաշխատանքների իրականացման մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն։

Հայտերի ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել եւ ներկայացվել են Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկին, ինչի արդյունքում շինարարական աշխատանքների իրականացման համար «TANA ENERGY MANAGEMENT» ընկերության հետ կնքվել է շուրջ €22,194.7 միլիոնի պայմանագիր։

Շինարարական աշխատանքները մեկնարկելու համար անհրաժեշտ է կապալառուին փոխանցել պայմանագրով սահմանված գնի 10%-ի չափով կանխավճար` €2,219.5 մլն:
Դիտում՝ 2856

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW