Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտնել է, որ սկսում է աշխատանքը Business Ready բիզնեսի վարման գնահատման նախագծի վրա, որը կփոխարինի Doing Business ամենամյա զեկույցը, որի թողարկումը դադարեցվել էր 2021 թվականի սեպտեմբերին։«Business Ready-ն մասնավոր ներդրումների, աշխատատեղերի ստեղծման եւ արտադրողականության խթանման նոր ռազմավարության առանցքային գործիք է հանդիսանալու»,- ասվում է ՀԲ հաղորդագրության մեջ:Business Ready-ի առաջին տարեկան զեկույցը կհրապարակվի 2024 թվականի գարնանը եւ կընդգրկի 54 երկիր։Business Ready-ն կենտրոնանալու է 10 ուղղությունների վրա՝ բիզնեսի հիմնում, բիզնեսի տեղավորման, կոմունալ ծառայություններ, աշխատուժ, ֆինանսական ծառայություններ, միջազգային առեւտուր, հարկում, վեճերի լուծում, շուկայական մրցակցություն եւ բիզնեսի սնանկացում:Առաջիկա երեք տարիների ընթացքում նախագիծը կընդլայնվի եւ 2025-2026 թթ. կընդգրկի արդեն 180 երկիր։Համաշխարհային բանկն ընդգծել է, որ «թափանցիկությունը լինելու է տվյալների ամբողջականության երաշխավորման հիմնական տարրը»։2021 թվականի սեպտեմբերին ՀԲ-ն հայտարարեց Doing Business-ի թողարկման դադարեցման մասին՝ հաշվի առնելով տեղեկությունները խախտումների մասին: Աուդիտորական հաշվետվության մեջ նշվում էր, որ ՀԲ աշխատակազմը Doing Business վարկանիշը կազմելիս թույլ է տվել տարբեր խախտումներ: Մասնավորապես՝ բարձրացվել էին Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ցուցանիշները, իսկ Ադրբեջանի ցուցանիշները՝ իջեցվել էին։ Tweet Դիտում՝ 3737