Յունիբանկն անդամակցել է Ֆրանսիա-Հայաստան Առեւտրաարդյունաբերական պալատին

28.04.2023 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ

Յունիբանկը դարձել է Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ: Այն հնարավորություն կտա բանկին իր մասնակցությունն ունենալ Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամների միջեւ գործարար կապերի ամրապնդմնանն ու զարգացմանը:

Համագործակցության շրջանակում Յունիբանկը մտադիր է իրականացնել նոր նախագծեր՝ ընդլայնելով հարաբերությունները ֆրանսահայ գործարար համայնքի եւ Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ:

Բանկից հայտնել են, որ այս տարի Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտը Փարիզում մասնակցել են Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որն ուղղված էր երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ներուժի զարգացմանը, բարձր տեխնոլոգիական եւ կայուն ու առանց ածխածնի տնտեսությանը:

«Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի գործունեությունը խթանում է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հիմնումը, ինչպես նաեւ աջակցում ֆրանսիական եւ հայկական ընկերություններին՝ տրամադրելով նրանց առեւտրային ծառայություններ եւ անհրաժեշտ խորհրդատվություն»,- ասված է բանկի հաղորդագրությունում։

Դիտում՝ 16612

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW