Fed-ի նախագահը գովել է Նաբիուլինային ռուս պրանկերների հետ զրույցում

27.04.2023 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fed #Նաբիուլինա #Ջերոմ Փաուել
ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը գովել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինային ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ հեռախոսազրույցում։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պրանկերները Ջերոմ Փաուելի հետ կապ էին հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից։

«Ռուսներին հաջողվեց խուսափել պատժամիջոցների ամենածանր հետեւանքներից։ Բոլորս ճանաչում ենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարին, նա բավականին լավ է կատարում իր աշխատանքը։ Նա ընդունակ մասնագետ է, շատ բանիմաց է եւ խելացի։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի ռուսները հնարավորինս խուսափեն պատժամիջոցներից»,- ասել է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի նախագահը՝ ենթադրելով, որ զրուցում է Զելենսկու հետ:
Դիտում՝ 18001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW