1000 խոշոր հարկատուները ապահովել են հարկային եկամուտների 78%-ը

18.04.2023 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
# ՀՀ կառավարություն #1000 խոշոր հարկատուները
2022 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78%-ը, որը 32%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականում:

«2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաև դրան նախորդող, այդ թվում՝ տնտեսական առումով առավել բարենպաստ կամ
մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32%-ով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով, իսկ ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ` 2021 թվականի համեմատ 10 մլրդ դրամով ավելի: 1000 հարկատուների ցանկում առաջին և վերջին հարյուրյակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը կազմել է 32 անգամ, որը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն ցածր է», - ասվում է փաստաթղթում:
Դիտում՝ 2695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW