ԱրարատԲանկն առաջարկում է «Smart» լուծում. էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ՝ սկսած 9%-ից

14.04.2023 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #էլեկտրոմոբիլ #վարկ
ԱրարատԲանկը՝ «Մուրան» ընկերության հետ համագործակցությամբ առաջարկում է «smart» լուծում՝ էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 12%-ից եւ ԱՄՆ դոլարով՝ սկսած 9%-ից։ Տարեկան տոկոսադրույքը կախված է վարկի ժամկետից։

Ինչպես հայտնել են բանկից, այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հավանական հաճախորդներին ձեռք բերել էլեկտրոմոբիլ շահավետ պայմաններով եւ մրցունակ տոկոսադրույքով։ Վարկի սահմանաչափը ՀՀ ազգային արժույթի դեպքում կազմում է 2.000.000 – 50.000.000 ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում՝ $4.000 – 100.000։

Էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկը հասանելի է 22-65 տարեկան այն հաճախորդներին, որոնք ունեն կայուն եկամտի աղբյուր եւ առողջ վարկային պատմություն: Կանխավճարը սկսած 10%-ից՝ կախված վարկունակությունից, որի գնահատումն իրականացվում է տեղում՝ «Մուրան» ՍՊ ընկերության ավտոսրահում։

«Էլեկտրոմոբիլի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝ շրջակա միջավայրի պահպանում, արտանետումների կրճատում, բնապահպանական տարեկան վճարների բացակայություն, ընթացիկ սպասարկման ծախսերի էական կրճատում։

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար, ինչպես նաեւ վարկի վաղաժամկետ մարման տույժ չի գանձվելու, իսկ վարկի տրամադրման որոշումը կկայացվի տեղում՝ ընկերության ավտոսրահում րոպեների ընթացքում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

ՀՀ դրամով տրամադրվող վարկի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ ԱՄՆ դոլարով՝ այստեղ։

«Geely» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Մուրան» ՍՊԸ-ն։
Դիտում՝ 19134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW