Հայաստանում է ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

07.04.2023 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արուն Վենկատարաման #Հայաստան #ԱՄՆ
ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը ժամանել է Հայաստան:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ապրիլի 6-ից 8-ը այցի շրջանակում ԱՄՆ առեւտրի փոխքարտուղար Վենկատարամանը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Նա բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջեւ կոմերցիոն կապերի խորացման եւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Դիտում՝ 10770

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW