Ըստ ՀԲ զեկույցի, Հայաստանն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է

07.04.2023 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2023 թվականին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական աճի կանխատեսումը 0,1%-ից բարձրացրել է մինչեւ 1,4%։

ՀԲ զեկույցում նշվում է, որ «2022 թվականին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկրի՝ Հայաստանի արձանագրած կտրուկ աճի շնորհիվ Հարավային Կովկասը դարձավ այս գոտու միակ ենթատարածաշրջանը, որի աճի տեմպը 2022 թվականին գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը»։

Փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանից արտահանման ծավալի աճը կազմել է 70%, ինչի շնորհիվ արտահանման տարեկան աճի ծավալը կազմել է 55%։
Դիտում՝ 19786

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW