Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առեւտուր են արել

30.03.2023 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակառու #անկանխիկ առեւտուր
Կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առեւտրի տեմպը շարունակում է աճել: Փետրվարին թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առեւտուր, կառավարության նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թ. այս ցուցանիշը ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին եւ հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25%-ի աճի տեմպը շարունակում ենք պահպանել եւ նաեւ փետրվարի համար այս առեւտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առեւտուրն իրականացնող կենսաթոշակառուներին»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե 2022 թվականի հուլիսին Հայաստանում կար շուրջ 22 հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօր այդ թիվը եռապատկվել է:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ 2022թ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների վճարների ընդամենը 1,8%-ն էր արվում անկանխիկ եղանակով, այս պահի դրությամբ 17,5%-ն արդեն իրականացվում է անկանխիկ։

«Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումներն անցած տարվա ընթացքում կազմել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58%-ով ավելի է: Այսինքն՝ անկանխիկ գործառնությունները, որոնք իրականացվել են հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով, մոտավորապես 60% աճել են»,- ասել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 6258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW