Գարեգին Բաղրամյան. ՀԷՑ բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են

30.03.2023 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ #ՀԾԿՀ #վճար
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր ասել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են:

«2008 թվականից միացման վճարները նույն են եղել, ինչը վերանայվել է նախորդ տարվա ապրիլին: Հիմքում այն է, որ նոր միացող բաժանորդներն արդեն իսկ գործող բաժանորդների համար խնդիրներ չստեղծեն ու նրանց վրա ֆինանսական բեռ չավելացնեն:

2008 թվականին այսպես է եղել, որ միացման վրա ծախսվող գումարի 50%-ը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50%-ը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահը:

Նրա խոսքով՝ այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել, որ «նոր միացող բաժանորդն ընդամենը 10%-ն էր փոխհատուցում, իսկ ներդրումները 90%-ը գործող բաժանորդներն էին փոխհատուցում». «Հիմա բալանս է վերականգնվել»:
Դիտում՝ 6028

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW