2022-ին հայկական ավիաընկերությունները 900 հազարից ավելի ուղեւոր են փոխադրել
18.03.2023 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Այդ մասին մարտի 17-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը:
«Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաեւ, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, եւ ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարեւոր է նաեւ հայրենադարձության իմաստով, որովհետեւ 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, եւ շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել եւ միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում», - ասել է Փաշինյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: