ԵԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչեւ 3,5%

16.03.2023 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #տոկոսադրույք
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել երեք առանցքային տոկոսադրույքները 50 բազիսային կետով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Այսպիսով, հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է մինչեւ 3,5%, ավանդների տոկոսադրույքը` մինչեւ 3%, ԵԿԲ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչեւ 3,75%:

Խորհուրդն այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ գնաճի կանխատեսվող մակարդակը դեռ երկար ժամանակ շատ բարձր կմնա:
Դիտում՝ 8226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW