ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները եւ վճարել վարկերը ՀայՓոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Ինչպես հայտնել են բանկից, բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ՀայՓոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում է 1000 ՀՀ դրամից մինչեւ 400 հազ․ ՀՀ դրամ:«Բանկի համար առաջնահերթ է ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների եւ ծառայությունների հասանելիությունը եւ օգտագործման պարզությունը: Այդ նպատակով մենք մշտապես բարելավում ենք մեր հեռահար ծառայությունների եւ մասնաճյուղերում ֆիզիկապես սպասարկվելու հնարավորությունները: Փոստային կապի ազգային օպերատորի հետ մեր համագործակցությունը բնակչությանը հնարավորություն կտա ընտրել բանկի հետ համագործակցելու ամենահարմար ձեւաչափերը: Ծառայությունը հատկապես օգտակար կլինի նոսր բնակեցված տարածքների հաճախորդների համար, որտեղ չկան բանկի մասնաճյուղեր կամ ցանցին միանալու հնարավորություն՝ օնլայն բանկից օգտվելու համար» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:Նոր ծառայության մասին ավելին կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի կոնտակտային կենտրոնում՝ 8787 հեռախոսահամարով, ինչպես նաեւ ՀայՓոստի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010514514 հեռախոսահամարով։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 7750