Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում:Աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին եւ ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի եւ տոկոսագումարի) մարմանը։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում 30.12.2022թ. դրությամբ հավաստագիր է ստացել 3293 շահառու, որից շուրջ 120 շահառուի հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին ծրագրի շրջանակում ստանալ հավասարաչափ աջակցություն՝ անկախ ձեռք բերվող գույքի արժեքից, ինչպես նաեւ բացառել ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ նշված մարմիններից որեւէ մեկի բացթողման կամ անփութության արդյունքում շահառուների իրավունքների ոտնահարումը։ Tweet Դիտում՝ 2481