Վրաստանը տարեկան 1500 միավոր հետախուզական եւ մարտական ԱԹՍ կարտադրի

27.01.2023 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #ԱԹՍ #արտադրություն
Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» պոլիգոնում տեղի են ունեցել վրաց-լեհական ռազմական արտադրության հետախուզական եւ մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ ) փորձնական թռիչքները։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանում մեկնարկում ենք անօդաչու թռչող սարքերի՝ հետախուզական եւ, այսպես կոչված, «կամիկաձեների» արտադրությունը: Ապրիլից սկսում ենք դրանց զանգվածային արտադրությունը»,- լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Արտադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ մոտ ապագայում իրենք կսկսեն զանգվածային արտադրությունը եւ կկարողանան տարեկան արտադրել մինչեւ 1500 միավոր ԱԹՍ։
Դիտում՝ 5924

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW