Օրիոնի աջակցությամբ հայկական ստարտափներում կատարվել է $48 միլիոնի ներդրում

24.01.2023 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օրիոն #ստարտափ #ներդրում
Orion Worldwide Innovations-ի աջակցությամբ հայկական ստարտափներում 2020-2022 թվականներին ներդրումների ծավալը հասել է $48 միլիոնի: Անցած տարվա ներդրումները կազմել են $21 միլիոն:

Ներդրումներն ուղղվել են BAJ Accelerator ծրագիրն ավարտած ստարտափներին:

Օրիոնի հանրային կապերի բաժնից հայտնել են, որ ծրագիրն անցել է ավելի քան 104 ստարտափ, որոնք գտնվում են նախնականից մինչեւ A+ փուլերում: Մինչեւ ֆոնդհայթայթումը, ընկերությունները նախ անցնում են BAJ Accelerator 6-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը հիմնել են Օրիոնը, Բալթյան-ամերիկյան առեւտրային պալատը եւ Ջեյքոբս Թեքնիոն-Քորնել Ինստիտուտը:

Հիմնական ներդրումները ներգրավվել են վենչուրային, կորպորատիվ վենչուրային ֆոնդերից, հրեշտակ ներդրողներից ու ընտանեկան գրասենյակներից:

«Ներդրումներ ստացած ստարտափները գործում են ֆինտեխ, անվտանգության, առողջապահության, ռոբոտաշինության, ծրագրային ապահովման ոլորտներում: Այս տարի հունիսին Նյու Յորքում անցկացվելիք Orion Summit 2023-ը ստարտափների համար յուրահատուկ հնարավորություն է միջազգային փորձ եւ պոտենցիալ ներդրողների հետ նոր կապեր ձեռք բերելու համար»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր, BAJ Accelerator ծրագրի համահիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

BAJ Accelerator ծրագրի հաջորդ խմբի վերապատրաստումը կմեկնարկի մայիսի 14-19-ին: Հունիսի 19-22-ին տեղի կունենա Orion Summit 2023-ը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:
Դիտում՝ 16861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW